ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն անդրադարձել է Սյունիքի հատվածում տիրող իրավիճակին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Ադրբեջանը ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ։ ԱՄՆ-ը միանշանակ պետք է դատապարտի այդ հարձակումը և դաշնակիցների հետ օգտագործի իր ազդեցությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը հասնելու համար»,-գրել է կոնգրեսականը։ |