Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ։ Վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը քիչ առաջ դուրս է եկել և դիտողություն արել Կառավարության շենքում ԱԽ նիստի ավարտին սպասող լրագրողներին։ «Մի քիչ ցածր էլի, ձեր ձայները լսվում են նիստում»,- ասել է նա։ Հարցին, թե նիստն ավարտվե՞լ է, Գևորգյանը պատասխանել է՝ ոչ։ |