ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հրապարակվել է Սյունիքի մարզպետի սկանդալային մեկնաբանության ձայնագրությունը
14:50, 13.05.2021 | mamul.am
33785 | 0

«Հակառակորդի առաջխաղացման մասին ահազանգերից հետո մայիսի 12-ին կապ ենք հաստատել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ՝ խնդրելով որպես մարզպետ, պաշտոնատար անձ, տեղեկատվություն տրամադրել ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ահազանգերի վերաբերյալ»,- հայտնում է «Փաստինֆո»-ն։ «Ժամը 13։30-14։00-ի սահմաններում մարզպետը հայտարարել է. «ՀՀ պետական սահմանի որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»։ Ավելին, ընդգծել է, թե ադրբեջանցիները եկել են դիտակետ դնելու և մոլորվել՝ նշելով, որ այդ պահին գնում է Սև լիճ։

Ավելի ուշ պաշտոնական այլ մարմիններ պաշտոնապես հաստատել են, որ իրականում տեղի է ունեցել ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ, որի կապակցությամբ երեկ երեկոյան անգամ հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր