ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Չլսված ու չտեսնված մի բան՝ միջպետական հարաբերություններում»․ Արա Պապյան
15:35, 13.05.2021 | mamul.am
5252 | 0

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Чебурашка, ты настоящНий друг. Крокодил Гена
Բոլոր փորձերը ԱՄՆ-ին և ՌԴ-ին դնել նույն հարթության վրա ասելով «ոչ մեկն էլ բան չի անում» առնվազն քաղաքական աճպարարություն է:
Նախ ԱՄՆ-ում, գոնե խորհրդարանի անդամների մակարդակով, հստակ հնչում են Ադրբեջանին դատապարտող և Հայաստանին սատարող հայտարարություններ: Ռուսաստանի խորհրդարանում դրանք չկան:
Բայց ամենակարևորը՝ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը սատարելու կամ պաշտպանելու ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ չունի: Նա մեր դաշնակիցը չէ:
Ռուսաստանի Դաշնությունը մեր ստրատեգիական դաշնակիցն է: Մենք բազմիցս ենք հակադրվել աշխարհին ռուսական շահերը պաշտպանելու համար: Մենք մեր տարածքում, անվճար պահում ենք ՌԴ ռազմակայան: Ավելին, մենք վճարում ենք այդ կայանի ծախսերի զգալի մասը: Չլսված ու չտեսնված մի բան միջպետական հարաբերություններում:
Ըստ այդմ, մեր ակնկալիքները և մեր պահաջները կարող են լինել միմիայն մեր դաշնակցից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր