ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք հարց, որոնց պատասխաններից կախված է այն, թե ինչ պետք է անենք ազգովի` ադրբեջանական բանակի կողմից 3,5 կմ խորությամբ Հայաստանի տարածք մտնելու հետ.
1. Արդյո՞ք Սև լճերի մոտ մարտ սկսվելու դեպքում այն կվերացվի լայնամաշտաբ պատերազմի և մենք ի վիճակի ենք այդպիսի պատերազմ վարել։
2. Արդյո՞ք ՀՀ տարածքում պատերազմի դեպքում գոնե օդային տարածքի անվտանգությունը կապահովվի հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ի կողմից։
3. Արդյո՞ք ադրբեջանական բանակի կողմից 3,5 կմ խորությամբ Հայաստանի տարածք մտնելը ՀԱՊԿ անդամ երկրների (գոնե` Ռուսաստանի) կողմից կորակվի որպես ՀԱՊԿ-ի վրա հարձակում` գոնե հայտարարությունների մակարդակում»։