ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մինչ այս պահը բանակցությունները չեն տվել ցանկալի արդյունք». Վահե Էնֆիաջյան
17:30, 13.05.2021 | mamul.am
5925 | 0

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ օրից ավել է, ինչ ադրբեջանական զորքերը տեղակայվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։
Փաստ է այն, որ մինչ այս պահը բանակցությունները (ուղղակի կամ միջնորդավորված) չեն տվել ցանկալի արդյունք։
Մեր երկիրն ունի մի շարք առաջնահերթություններ, սակայն պետք է սկսել անվտանգության երաշխիքների բարձրացումից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ որևէ պետության զինված ուժ չի կարող անարգել ներխուժել մեր պետության տարածք։
Խնդրի միջազգայնացումը, իրավական ընթացակարգը, քարտեզների նոր, հին կամ կեղծված լինելը բոլորովին այլ հարց է, ու իրավիճակը բոլորովին այլ լուծումներ է պահանջում:
Առաջնահերթ եմ համարում մեր երկրի քաղաքացու պաշտպանվածությունր։
Կարևոր է բացառել ցանկացած ապատեղեկատվություն, բայց դրան զուգահեռ պաշտոնական պարզաբանումները չպետք է առաջացնեն նոր հարցեր ու կասկածներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր