ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 513.73, EUR 612.16, RUB 7.12, GBP 713.98
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանի նախագահը հորջորջում էր, որ Զանգեզուրի միջանցքի տեսքով միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև»․ Նիկոլ Փաշինյան
20:20, 13.05.2021
5644 | 0

«Դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում Զանգեզուրի միջանցքի տեսքով»,-այսօր ԱԽ նիստի իր հայտարարությունում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ԱԽ նիստում ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Նշենք, որ դռնփակ ռեժիմով շարունակվում է Անվտանգության խորհրդի նիստը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր