ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 513.73, EUR 612.16, RUB 7.12, GBP 713.98
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Իշխանություններից պահանջում ենք հանդես չգալ իրարամերժ պաշտոնական հաղորդագրություններով»․ Դավիթ Սանասարյան
21:25, 13.05.2021
6571 | 0

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
ստեղծված պայթունավտանգ և ճգնաժամային իրադրության պայմաններում «Ինքիշխան Հայաստան» կուսակցությունը անընդունելի է համարում ներքաղաքական դիվիդենդներ շահելու փորձերը, խուճապի և ապատեղեկատվության տարածումը և կոչ է անում պահպանել հանրային համերաշխություն։ Իսկ իշխանություններից պահանջում ենք հանդես չգալ իրարամերժ պաշտոնական հաղորդագրություններով և տրամադրել իրավիճակի մասին բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն։
Խնդիրը դիվանագիտական ճանապարհով չլուծվելու պարագայում հայտնում ենք մեր պատրաստակամությունը լինել առաջնագծում և կանգնել մեր բանակի կողքին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր