ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Փաշինյանը ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 4-րդ, այլ 2-րդ հոդվածի հիման վրա». Գոհար Մելոյան
21:40, 13.05.2021 | mamul.am
6702 | 0

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի ելույթի տեսաձայնագրությունից ակնհայտ է, որ Հայաստանը ՀԱՊԿ դիմել է ոչ թե Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվել է ագրեսիայի, այլ՝ 2-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվում է անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության հետ կապված սպառնալիքի։
Ընդ որում, ի տարբերություն 2-րդ հոդվածի, որը ենթադրում է զուտ խորհրդատվությունների նախաձեռնում, 4-րդ հոդվածը նախատեսում անմիջապես ռազմական օգնության տրամադրում։
Այսինքն, Սյունիքի հատվածում 3.5 կմ, իսկ որոշ գնահատականների համաձայն՝ 5 կմ խորությամբ թշնամական ուժերի ներխուժումը, և դրան զուգահեռ Գեղարքունիքի մարզի վարչական տարածք ներխուժումը ՀՀ իշխանությունն իր դաշնակիցներին ներկացնում է ոչ թե որպես ԱԳՐԵՍԻԱ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ, այլ, զուտ, որպես ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀՀ անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության դեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր