ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել». Թագուհի Թովմասյան
22:00, 13.05.2021 | mamul.am
6331 | 0

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի հարակից բնակավայրերի սահմանն այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։
Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել և վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները ու չգերեվարվել։ Բա այն անտեսանելի աշխատանքները, որ արվել էին, ինչո՞ւ մեզ չեն պաշտպանում թշնամու հարձակումներից։ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ իմ հարցին ի պատասխան ասում էր՝ ամեն ինչ արվում է առաջնագծում և լավ է, որ ես ու ադրբեջանցիները չենք տեսնում դա։ Այսօրվանից ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն, ո՞ւր է այդ աշխատանքը պարոն վարչապետ։
Առավոտից ով ինչպես կարողացավ հերքեց, թե ամեն ինչ վերահսկվում է. մինչդեռ երեկվանից մինչ այսօրվա վերջ մեր մարզում շատ բան է փոխվել. ճեղքում է եղել։
Լավ է, որ ՀԱՊԿ-ին ենք դիմում, բայց եղել ու մնում եմ նույն կարծիքին, որ մեր հույսը մեր վրա պիտի դնենք։ Չենք թուլացնում զգոնությունը ու չենք կորցնում մեր հողում ապրելու վճռականությունը։ Մենք հայրենիք չունենք զիջելու։
Հ. Գ. Խաղաղություն մուրացողներն ո՞ւր են։ Բա որ ասում էի պարտությունը ձերն է, իսկ հետևանքները՝ մերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր