ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանական ԶՈՒ-երը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում»․ մարզպետ
22:15, 13.05.2021 | mamul.am
2708 | 0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսի 12-ին հակառակորդը, առաջնորդվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի այն հատվածներում, որտեղ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չէր հասցրել իրականացնել:
Նշված աշխատանքները, նույն հատվածներում, շարունակվել են մայիսի 13-ին: Սակայն օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական զինված ուժերը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում։
Ինչպես նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր