ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզում․ ներկայացնում է «Իմ քայլի» պատգամավորը
22:50, 13.05.2021 | mamul.am
4767 | 0

«Այս պահին ամենակարևոր իրադարձությունը, որ կատարվում է, բանակցություններն են, որը տեղի է ունեում Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում։ Բանակցություններին մասնակցում են և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի ներկայացուցիչները»,-Հ1-ի տաղավարում, անդրադառնալով Սյունիքի դեպքերին, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա նշեց, որ բանակցություններում ընդգրկված են ԳՇ պետի տեղակալը և կորպուսի հրամանատարներ։ «Երկար ժամանակ է բանակցություններ են ընթանում, և արդյունքների մասին առայժմ տեղեկատվություն չկա»,- ասաց Ա․ Խաչատրյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր