«Այս պահին ամենակարևոր իրադարձությունը, որ կատարվում է, բանակցություններն են, որը տեղի է ունեում Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում։ Բանակցություններին մասնակցում են և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի ներկայացուցիչները»,-Հ1-ի տաղավարում, անդրադառնալով Սյունիքի դեպքերին, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա նշեց, որ բանակցություններում ընդգրկված են ԳՇ պետի տեղակալը և կորպուսի հրամանատարներ։ «Երկար ժամանակ է բանակցություններ են ընթանում, և արդյունքների մասին առայժմ տեղեկատվություն չկա»,- ասաց Ա․ Խաչատրյանը։ |