ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 507.90, EUR 606.64, RUB 7.03, GBP 709.23
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
ԱԽ քարտուղարը պարզաբանել է՝ ինչու են ՀԱՊԿ-ին դիմել պայմանագրի 2-րդ կետով և ոչ թե 4-րդ
23:15, 13.05.2021
3232 | 0

«Բանակցություններն իրենց մեջ մեսիջներ ու ահազանգեր են պարունակում, որպեսզի խնդիրն արագ կարգավորվի: Բանակցությունների ընթացքում տեսնում ենք, որ խնդրի կարգավորմանն ենք գնում, և եթե մինչև ՀԱՊԿ-ի գործընթացի սկսելն այն չկարգավորվի, ապա միանշանակ է, որ ՀԱՊԿ միջամտությունից անմիջապես հետո այս խնդիրը կկարգավորվի»,- Առաջին ալիքի եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների՝ Սև լճի տարածք ներխուժելու փաստին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել պայմանագրի 2-րդ կետով և ոչ թե 4-րդ, ԱԽ քարտուղարը պարզաբանել է, որ քննարկումներից հետո եկել են նման եզրակացության․ «Իրավիճակի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս՝ ստեղծված իրողությունները համապատախանում են երկրորդ հոդվածին․․․ Սպառնալիք է ստեղծվել անվտանգության, և այն չեզոքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանն անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է»,- ասել է Ա․ Գրիգորյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս գործընթացն օգնելու է, որպեսզի խնդիրն ամբողջությամբ լուծվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր