ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Զարմանք է հարուցում հայկական կողմի արձագանքը». Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել
23:20, 13.05.2021 | mamul.am
16997 | 0

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջաններում, որոնք ազատագրվել են օկուպացիայից, դժվարին լեռնային ռելիեֆ ու կլիմա ունեցող հատվածներում, եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված, ադրբեջանցի սահմանապահ ուժերը տեղակայվում են մեր երկրին պատկանող դիրքերում: Այդ պրոցեսը տեղի է ունենում սովորական ռեժիմով և համակարգված:

Սահմանային հսկման միջոցների խստացումը, որն իրականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իրականացվում է կողմերի մոտ առկա քարտեզներով, որոնք սահմանում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագիծը:

Անկախության ստացումից իր վեր երկու պետությունների միջև հայտնի պատճառներով բացակայել է պետական սահմանը և այդ պատճառով ներկա դրությամբ խոսքը գնում է տեխնիկական բարդ խնդրի մասին, որն ուղեկցվում է կողմերի միջև տարաձայնություններով:

Զարմանք է հարուցում, որ այս գործընթացի կապակցությամբ հայկական կողմը, ոչ ադեկվատ արձագանքելով, հանդես է գալիս պրովոկացիոն հայտարարություններով: Անթույլատրելի ենք համարում այս հարցի շահարկումը պաշտոնական շրջանակների կողմից քաղաքական նպատակներով՝ կապված Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ:

Մայիսի 12-ից Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը գտնվում է գործուղման մեջ, բանակցություններ են տարվում հակառակ կողմի սահմանապահների հետ և իրականացվում են համապատասխան քայլեր իրավիճակի կարգավորման նպատակով:

Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակներին հորդորում ենք խուճապի չմատնվել, որպես իրողություն ընդունել միջպետական սահմանն Ադրբեջանի Զանգիլանի, Ղուբաթլիի, Լաչինի ու Քելբաջարի շրջանների երկայնքով և չհիմնավորված կերպով չսրել իրավիճակը տարածաշրջանում: Նման իրավիճակները կարող են և պետք է լուծվել երկու կողմերի զինվորականների քննարկումների ու փոխադարձ շփումների ճանապարհով:

Իր հերթին Ադրբեջանը հավատարիմ է տվալ տարածքում լարվածության նվազեցմանը և կոչ է անում համապատասխան միջոցներ կիրառել այդ ուղղությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր