ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 507.90, EUR 606.64, RUB 7.03, GBP 709.23
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Իրավապահները որս են սկսել համայնքի ղեկավարների նկատմամբ․ «Ժողովուրդ»
23:45, 13.05.2021
7603 | 0

Հունիսի 20-ի ընտրություններից առաջ իրավապահները որս են սկսել համայնքի ղեկավարների նկատմամբ:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս անգամ թիրախում է հայտնվել Ոսկեհատ համայնքի ղեկավար Գևորգ Ներսիսյանը:

Կայքի հաղորդմամբ` իրավապահները տվյալներ են ունեցել, որ համայանքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և խախտելով Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրեքի 21-րդ հոդ. 6-րդ կետը, տարիներ շարունակ իր ընտանիքի անդամների և համայնքի ավագանու անդամներ Կարապետ Ազիզյանի, Սերոբ Դիշլանյանին, Արմեն Գյոզալյանին, Նիկոլայ Տեր Խաչատրյանի և վերջիններիս ընտանիքի անդամներին, ինչպես նաև նույն համայնքապետարանի սոցիալապես ապահովված աշխատակիցներին համայնքի բյուջեյից տրամադրել է տարբեր չափերի հասնող սոցիալական օգնություններ, որի արդյունքում համայնքապետարանի դրամական միջոցներից վատնվել է խոշոր չափերի հասնող գումարներ: Բացի այդ, Ներսիսյանը տարիներ շարունակ իրեն և կնոջը՝ Սոնիկ Ներսիսյանին, «Հռչակելով» իբրև համայնքապետարանի լավագույն աշխատակիցներ, պարգևատրել է տարբեր չափերի հասնող գումարներով, որի արդյունքում համայնքապետարանին ֆինանսական միջոցներից յուրացման եղանակով հափշտակվել է խոշոր չափերի հասնող գումարներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր