ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել
23:55, 13.05.2021
60943 | 0

ՀԱՊԿ մշտական խորհդի այսօրվա նիստում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին։ Հայկական կողմի կարծիքով` Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել Հայաստանի տարածք, նշված է ՀԱՊԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ըստ այդ հաղորդագրության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակը։

ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը, հայտարարել է ՀԱՊԿ-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր