ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների կոչը՝ Ադրբեջանին
00:20, 14.05.2021 | mamul.am
3448 | 0

Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դատապարտել են Հայաստանի Սյունիքի մարզում Բաքվի սադրանքը՝ Ֆրանսիային, ինչպես նաև ամբողջ Եվրոպային կոչ անելով թույլ չտալ Ադրբեջանին՝ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

«Ադրբեջանը, արհամարհելով միջազգային իրավունքը, նոր ռազմական ուժ է տեղակայել Հայաստանի Հանրապետության տարածքում: 6 այլ պատգամավորների հետ միասին կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար:

Մենք ակնկալում ենք խիստ գործողություններ Ֆրանսիայից և Եվրոպայից, քանի որ իրադրությունը լուրջ է: Դա է պահանջում մեր երկարամյա բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Դա է պահանջում միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը»,- ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորանս Պետելը՝ հրապարակելով պատգամավորների նամակը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր