ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Կոնկրետ ռազմական պատասխան ենթադրող 4-րդ կետը հրահանգվել է չվկայակոչել». Հայկ Մարտիրոսյան
01:40, 14.05.2021 | mamul.am
4819 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահ Մակրոնը զանգահարել է փաշինյանին և հայտնել, որ Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի զավթումը:
Դա նախևառաջ ոչ թե զանգ է փաշինյանին, այլ` հաղորդագրություն հայ ժողովրդին, իսկ ապա և զգուշացում Ալիևին:
Իսկ ի՞նչ է արել Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանի ղեկավարը:
Ոչինչ:
Լռել է: Լռում է: Լռելու է:
Փոխարենը Կրեմլից զգուշացրել են փաշինյանին, որ պաշտոնապես չդիմի Ռուսաստանին` օգնության խնդրանքով: Փոխարենը օգտագործի ՀԱՊԿ-ի ուղին` անգործության և դրանով Ադրբեջանին սատարման սլաքը ոչ թե Ռուսաստանի, այլ վերացական ՀԱՊԿ-ի ուղղությամբ ուղղելու համար: Միաժամանակ հրահանգվել է դիմել պայմանագրի 2-րդ կետով, որ անատամ և ոչինչ չենթադրող դրույթ է պարունակում:
Կոնկրետ ռազմական պատասխան ենթադրող 4-րդ կետը հրահանգվել է չվկայակոչել: Եվ չի վկայակոչվել:
Հայաստանը կտրտում ու նվիրում են թշնամուն: Ներսից էլ իր գործն է անում կրեմլից ուղղորդվող հինգերորդ շարասյունը` հայաստանյան ընդդիմադիր իր բազում քաղաքական դեմքերով:
Մենք կորցնում ենք Հայաստանը: Ու դա անում ենք առանց դիմադրության:
Առավել խայտառակ փուլ մեր պատմության մեջ մենք չենք ունեցել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր