«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիք»-ՀՀԿ-ի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր, կարելի է ասել՝ վճռական և պայքարող կանանցով։ Երեկ «Հայրենիք» կուսակցությանն անդամակցելու և դաշինքի ցուցակում հայտնվելու մասին հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանը։ Մեր տեղեկություններով, շուտով այս ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, որը երկու օր առաջ հայտարարեց, որ ԲԴԽ-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ դրանից առաջ դիմել էր դատարան՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ-ին անդամակցությունը դադարեցնելու պահանջով։ Ի դեպ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին կին թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի ՀՀԿ երիտթևից 27-ամյա Աննա Մկրտչյանը՝ Քասախի գյուղապետի դուստրը։ Նրան ցուցակի առաջին կինը լինելու պատիվը «շնորհվել» է Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, ինչը ոչ միանշանակ է ընկալվել դաշինքում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |