ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«ՀԱՊԿ բավարար արձագանքի բացակայության դեպքում ՀՀ խորհրդարանը պետք է անդրադառնա այդ կազմակերպության շրջանակում կնքված համաձայնագրին». Հակոբ Բադալյան
13:10, 14.05.2021 | mamul.am
2963 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի համար ՀԱՊԿ բավարար արձագանքի բացակայության դեպքում Հայաստանի խորհրդարանը թերևս պետք է անդրադառնա այդ կազմակերպության շրջանակում կնքված համաձայնագրին, ըստ որի՝ անդամ երկիրը երրորդ երկրի հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցություն ունենալ կարող է միայն մյուսների կոնսենսուսային համաձայնության դեպքում:

Հայաստանը ՀԱՊԿ բավարար և համարժեք արձագանքի բացակայության դեպքում թերևս պետք է սկսի երրորդ երկրների հետ գործակցությունը սահմանափակող այդ համաձայնագրի վերանայման գործընթաց: Այդ

պայմանագիրը Հայաստանի խորհրդարանը գրեթե միաձայն վավերացրել էր 2012 թվականին:

Իրավական ընթացակարգի առումով, իհարկե, հանգամանալից տեղյակ չեմ, ասենք իրավունքի ուժով արձակման մեջ գտնվող խորհրդարանը կարող է անել այդպիսի քայլ, թե ոչ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր