ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու». Մենենդես
10:15, 14.05.2021 | mamul.am
13384 | 0

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Սյունիքի մարզ Ադրբեջանի անօրինական ներխուժման մասին հաղորդագրություններին:

«Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն ագրեսիայի վտանգավոր և անօրինական դրսևորում է, որն ընդգծում է մշտական վտանգը, որի առջև կանգնած է հայ ժողովուրդը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ պետք է վճռականորեն արձագանքեն այդ ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործունեությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու:

Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին այս հարցով զբաղվել ամենաբարձր մակարդակով՝ հասկացնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան ուղղակի անընդունելի են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր