ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Լավ ա չես ասում՝ դիվերսիոն շուրջպար կամ դիվերսիոն տանգո». Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
10:05, 14.05.2021 | mamul.am
4156 | 0

ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ, թե ինչ է կատարվում Սյունիքի մարզում:

«ԱԽ նիստին ի՞նչ ա ասում Նիկոլ Փաշինյանը. ասում ա՝ տեղի է ունեցել դիվերսիոն անցում: Ա՛յ տղա, էս ինչ նոր տերմիններ ես գցում շրջանառության մեջ, ես ո՞ւմ ես ձեռք առնում՝ ինքդ լինելով ձեռառնոցու առարկա: Ի՞նչ անցում, լավ ա չես ասում՝ դիվերսիոն փոխանցում, դիվերսիոն շուրջպար կամ դիվերսիոն տանգո..., ի՞նչ դիվերսիոն անցում, արա՛: Ինչով ա մխիթարում ժողովրդին. ասում ա՝ 3,5 կմ եկել են առանց կրակելու: Ա՛յ տղա, հերիք չի՞ քո բթությունն ապացուցես: Եթե 3,5 կմ առաջ են եկել առանց կրակելու, բա դու պատկերացնո՞ւմ ես՝ ինչքան առաջ կգային կրակելով»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Գևորգ Պետրոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր