ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Փամփուշտ տո՛ւր մեզ, խի՞ ես ՀԱՊԿ-ին դիմում». Արթուր Եպիսկոպոսյան
10:45, 14.05.2021 | mamul.am
8962 | 0

Մոնախ մականունով հայտնի Արթուր Եպիսկոպոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ ինքն այժմ գտվում է Սյունիքի մարզում և պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից:

Դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նա պահանջեց, որ վերջինը զինի գյուղացիներին և հրաման տա իրենց՝ իրականացնել մարտական գործողություններ:

«Դրե՛ք իմ առաջ մարտական խնդիր և տվե՛ք զենք, ես ձեզնից էլ բան չեմ ուզում: Արա՛, փամփուշտ տուր մեզ, խի՞ ես ՀԱՊԿ-ին դիմում: Քո ներքին ռեսուրսն օգտագործի, մենք կարանք էդ մարտական խնդիրը լուծենք, խի՞ ես դիմում ռուսին: Ձորի Միրոյի պես փամփուշտ ենք ուզում, փող էլ չենք ուզում, մենակ փամփուշտ տուր, մենք փորձառու մարդիկ ենք. փոքր ուժերով մեծ բաներ ենք անում»,- հայտարարեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր