ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Միանում ենք ՄԱԿ-ի ԱԽ դիմելու Ֆրանսիայի նախագահի առաջարկին. «Հանրապետություն» կուսակցություն
13:55, 14.05.2021 | mamul.am
2677 | 0

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել. ««Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի և Սյունիքով տարանցիկ ճանապարհների խնդրի լիարժեք հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով, ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներն Արցախի հարցում, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպի հայտարարությունը, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դերն ունենան, «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ հայ-ադրբեջանական հնարավոր բախումները կանխելու միակ տարբերակը հարցի միջազգայնացումն է. ուստի միանում է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու Ֆրանսիայի նախագահի առաջարկին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր