ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հիմա հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ». Արշավիր Ղարամյան
17:25, 14.05.2021 | mamul.am
11221 | 0

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղա կանչելու» նուրբ արվեստը...
ՀՀ իշխանությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Սև լճի, Մեծ Իշխանասարի և Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և այն զավթելու կապակցությամբ։
Հարգելիներս, երևի բոլորիս կյանքում եղել են դեպքեր՝ կռիվներ կամ վիճաբանություններ, որոնց ժամանակ «տղա են կանչել»...
Հիշում եք չէ՞, որ կանչվող տղան համակողմանի գցում-բռնում էր (ճիշտն ու սխալը, թույլ և ուժեղ կողմերը, իրա «քյարը» (օգուտը) և էլի բաներ) ու նոր միայն որոշում՝ գնա՞ թասիբին կանգնի, թէ՝ չէ, հատկապես որ կանչող կողմը սկանդալային, ստախոս, գլուխգովան, մեծաբերան ու «մուտիլովշչիկ» էր լինում։
Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր