ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Գործ ունենք կազմակերպված պրոցեսի հետ՝ ինչպես վերջին պատերազմն էր»․ Արման Յարալյան
17:45, 14.05.2021 | mamul.am
3788 | 0

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրությամբ հետևում ենք...
Ոչ դիվանագետների համար արդեն հասկանալի ա, թե սա ինչ ա նշանակում․ սա բառացի նշանակում ա, որ այն, ինչ կատարվում ա՝ մեր պլանների մեջ ա, մենք օկ ենք դրա հետ։
Երբ նայում ու տեսնում ես, որ խոշոր կենտրոնները նույն բանն են ասում՝ ուրեմն գործ ունենք կազմակերպված պրոցեսի հետ՝ ինչպես վերջին պատերազմն էր, ուստի ռուսը-թուրքը-արևմուտքը մակարդակի զրույցներն անիմաստ էներգիայի վատնում են։
Մեզ ժամանակին զգուշացրել են հնարավոր բոլոր ձևերով, որ տարածաշրջանում փոփոխություններ պիտի լինեն, ի՞նչ եք առաջարկում։ Մենք ոչինչ չենք առաջարկել, ասել ենք՝ մեծ եղբայրն ինչ ասի՝ էդ էլ կանենք, իսկ մեծ եղբայրն իր դարդերն ունի, ու դրանք քիչ չեն․ շատ բարդ ա կրիմինալ հարաբերություններում որոշակի տարածքի շերիֆ լինելը, ուստի սեփական ուղեղ չունեցողներին հաճախ ոտնատակ են տալիս՝ երբ պետք ա լինում։
Էս իրավիճակի հիմքերը նոր չեն դրվել, սա կոլեկտիվ մտածողության արգասիք ա, անլուրջ վերաբերվել ամեն ինչին, հովանավոր գտնել ու հով ապրել։
Սա էլ դարերի պատմություն ունի ցավոք։
Ի՞նչ անել՝ չգիտեմ, եթե մի բան չգիտենք, ամոթ չի խոստովանել, որ չգիտենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր