ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վիկտոր Բոնդարևն անհրաժեշտ է համարում կանխել սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին
18:20, 14.05.2021 | mamul.am
4810 | 0

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը հույս ունի, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժը արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի հետ կապված․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը բազմիցս հայտարարել է (և գործով ապացուցել է), որ մեր խնդիրն է մեր հարևանների միջև հակամարտությունը հենց խաղաղ ճանապարհով լուծելը: Խաղաղ երկխոսությունը խթանելու համար մենք միշտ փորձել ենք նաև ներգրավել միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՀԱՊԿ-ն: Հուսով եմ, որ այս կազմակերպության բանակցային ներուժն արդյունավետորեն կօգտագործվի ստեղծված ընթացիկ իրավիճակում»,- նշել է Բոնդարյովը:

Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի խաղաղապահ միջնորդությունը կխոչընդոտի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը։

«Գլխավորն այն է, որ նման միջադեպերը (սահմանի խախտումը) չկրկնվեն, շարունակություն չունենան, հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորվեն խաղաղ ճանապարհով (զորքերի արագ հեռացմամբ), որպեսզի հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվի։ Նման սադրանքները պետք է կանխել։ Եվ դա արդեն ոչ թե ռազմաքաղաքական, այլ զուտ քաղաքական հարց է», - ընդգծել է Բոնդարևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր