ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Երրորդ օրն է՝ Ռուսաստանը շարունակում է պահպանել անհասկանալի լռություն»․ Բաբաջանյանը՝ Աբովյանին
18:55, 14.05.2021 | mamul.am
3153 | 0

«Ռուսաստանը Մինսկի խմբի միակ երկիրն է, որը դեռևս չի արձագանքել ստեղծված իրավիճակին․ երրորդ օրն է՝ շարունակում է պահպանել մեզ համար անհասկանալի լռություն, մինչդեռ Ադրբեջանը, թքած ունենալով Ռուսաստանի և ՀԱՊԿ պատասխանատվության գոտի համարվող Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ոտնձգություն է իրականացրել»,- այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, դիմելով նիստի հիմնական զեկուցող ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանին՝ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Ես շատ կուզեի գնահատեինք Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի այս շատ կրավորական պահվածքը ստեղծված աննախադեպ իրավիճակի կապակցությամբ, որովհետև ոտնձգություն է իրականացվել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, որը համարվում է Ռուսաստանի պատասխանատվության գոտի»,- հավելեց պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր