ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Բանակցություններն ամբողջական արդյունք չեն տվել». Արմեն Գրիգորյան
19:55, 14.05.2021 | mamul.am
3104 | 0

«Ադրբեջանի կողմից շարժեր եղել են, բայց մեր բանակը այդ ամենը վերահսկողության տակ է վերցնում»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բանակցությունները դեռևս ամբողջական արդյունք չեն տվել և այս պահին մեր նպատակը այն է, որ ադրբեջանական զորքերը վերադառնան ելման կետ, և մինչև չհասնենք դրան, մենք չենք համարի, որ վերջնական լուծված է խնդիրը: Սա պետք չէ դիտել, որպես լոկալ մի գործողություն, սա ընդհանուր պրովոկացիա է Հայաստանի հանդեպ և Ադրբեջանը սա միայնակ չի կատարում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր