ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանը ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին». Նիկոլ Փաշինյան
20:25, 14.05.2021 | mamul.am
8842 | 0

«Երեկ՝ երեկոյան, հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, որի ընթացքում ռազմական օգնություն չեմ խնդրել ՌԴ նախագահից, չնայած՝ Հայաստանի և Ռուսաստանի պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է»,- այս մասին այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես ռազմական օգնություն չեմ խնդրել մի պարզ պատճառով․ նախ, մեր դիրքորոշումները եղել են, ըստ էության, նույնական: ՌԴ նախագահն ասել է, որ ինքն էլ կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է վերադառնան ՀՀ սահմանից անդին և կա շատ ավելի կարևոր բան. այն է՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը պետք է կատարեն այդ գործողությունը, այսինքն՝ լքեն ՀՀ տարածքը: Երեկվանից մինչև այսօր այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ: Այսինքն՝ կան կետեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը լքել են, բայց քանի որ պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել, այսօր նաև նամակով դիմել են ՌԴ նախագահին, որ, համաձայն 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, Ռուսաստանը ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր