ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Պետք է հիմա գոնե երաշխիքներ տաք, որ մինչև հունիսի 20-ը հայրենազրկում չի լինելու»․ Միքայել Մելքումյան
21:05, 14.05.2021 | mamul.am
2825 | 0

«Մեր պետությունն իսկապե՞ս այնքան թուլացել է, որ ամեն օր կարող ենք հանդիպել նման գործընթացների»,- այս մասին այսօր՝ ԱԺ ամբիոնից անդրադառնալով Սյունիքի դեպքերին, ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Իշխանությունները կարո՞ղ են այս հարցերին հստակ պատասխանել և լուծում տալ, թե՞ հստակ չի: Թե՞ կարող է մի օր գա, որ ռազմաքաղաքական դիվանագիտությունը վերջանա, հետո ասենք՝ այսքան օրերի պատերազմ եղավ, և արդեն մեր տարածքներն ենք տալիս: Պետք է հիմա գոնե վեր կենաք և ասեք, որ մինչև հունիսի 20-ը որոշակի երաշխիքներ կտաք, որ որևէ բան չի լինելու, որևէ հայրենազրկում չի լինելու: Որովհետև հույս ունենանք, որ հունիսի 20-ից հետո իշխանափոխություն կլինի»,- հավելեց Մելքումյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր