ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նման ձևաչափի դեպքում զգալի խնդիր կլինի ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի, որքան Ռոբերտ Քոչարյանի համար»․ Հակոբ Բադալյան
23:50, 14.05.2021 | mamul.am
6667 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպել է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ: Ուշագրավ է հանդիպման մասին տեղեկության մեջ ձևակերպումը՝ մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա վիճակի և հնարավոր զարգացումների շուրջ: Հանդիպումը հանրային ուշադրության արժանանում է, բնականաբար, սահմանի շուրջ առկա իրավիճակի բերումով, բայց ուշադրություն դարձնենք՝ չի նշվում, թե քննարկվել է սահմանին ստեղծված լարված վիճակը, այլ «Հայաստանում տիրող ներկա վիճակը»:
Իհարկե կասկած չկա, որ քննարկվել է նաև սահմանը, բայց հակված եմ մտածել, որ այս դեպքում ՌԴ դեսպանին շատ ավելի հուզում է այն, թե որքանով է դեռ հնարավոր Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան դաշինք: Հատկապես, որ այն կողմից՝ ՀՀԿ-Հայրենիք, կարծես թե եղան ակնարկներ, որ ոչինչ բացառված չէ: Բանն այն է, որ, եթե լինի այդպիսի ձևաչափ, դա զգալի խնդիր կլինի ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի, որքան Ռոբերտ Քոչարյանի համար: Իսկ ՌԴ համար կարևոր է նվազագույնը «երկրորդ բևեռի» կարգավիճակում երկրորդ նախագահի համոզիչ հաստատումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր