ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 518.61, EUR 630.16, RUB 7.24, GBP 733.68
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ավտոտնակում կախված զինծառայողին հայտնաբերել են ընտանիքի անդամները
21:45, 14.05.2021
3544 | 0

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում․ հայտնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
) no-repeat center center; width:350px; height:80px; margin: 0 auto;">
դեպի վեր