ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Խոզնավարը 3 կողմից շրջապատված է թշնամու զորքերով. համայնքի տղամարդիկ պետք է իրենց զենքն ունենան»․ Դ․ Սանասարյան
23:05, 14.05.2021 | mamul.am
8449 | 0

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր սահմանամերձ Խոզնավարում գյուղացիները կարևոր խնդիր բարձրացրին: Գյուղը 3 կողմից շրջապատված է թշնամու տարածքներով, զորքերով. որքան էլ մեր զորքը տարածքում է, գյուղացին ինքնապաշտպանության խնդիր կարող է ունենալ: Համայնքում հստակ պահանջ կա. տղամարդիկ պետք է իրենց զենքն ունենան՝ թեկուզև այն գյուղի զինանոցում պահվի:
Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում. սա անհապաղ լուծում պահանջող խնդիրներից է, որը, վստահ եմ, տարբեր գյուղերի համար է առաջնահերթություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր