ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ կհեռացնի իր ուժերը Հայաստանի տարածքից
00:40, 15.05.2021 | mamul.am
11563 | 0

ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված վիճակին և ակնկալում է, որ Ադրբեջանն անմիջապես հետ կքաշի իր զորքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Ջալինա Պորտերը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին համարում է պրովոկացիոն և կոչ է անում դադարեցնել դրանք: «Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին...ուժերի դիրքավորմանը...այդ շրջաններում դրանք համարում ենք անպատասխանատու, ինչպես նաև անհիմն սադրիչ: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը անհապաղ կհեռացնի բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները»,- ասել է նա՝ կոչ անելով երկու կողմերին բանակցությունների միջոցով կարգավորել տարաձայնությունները:

Պորտերին նաև հարցրել են, թե ինչպես տեղի ունեցողը կազդի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերման վրա: «Ես հայտարարելու որևէ բան չունեմ»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր