ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Մի՛ մոլորեցրեք ժողովրդին հերթական անգամ»․ Կարպիս Փաշոյան
02:05, 15.05.2021 | mamul.am
6235 | 0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի՛ մոլորեցրեք ժողովրդին հերթական անգամ, ինչպես արել եք ավելի քան երկու հարյուր տարի։ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը երբեք չի կարող կոնֆլիկտի պատճառ դառնալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և արևմտյան մյուս տերությունների համար։
Իհարկե, նրանք կարող են դատապարտել Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգության ակտերը, այն էլ շատ խիստ հռետորաբանությամբ, բայց ուժերի դասավորությունը, շահերի և հակասությունների համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանք որևէ հետաքրքրություն չունեն երկարաժամկետ մխրճվել այս պայթունավտանգ տարածաշրջանում։
Սա արդեն վաղուց արժեզրկված ու ծեծված տարբերակ է, որը հարյուր անգամ փորձարկվել է ու ամեն անգամ աղետալի ավարտ ունեցել։ Վերջապես հասկացեք, դեպի հայկական բարձրավանդակ խաչակրաց արշավանք չի լինելու։ Իսկ եթե չեք հասկանում, ապա սպիտակ թղթի վրա ստորագրեք, որ նոր պատրեազմի դեպքում դուք՝ հակառուսական տրամադրություններ տարածող վերլուծաբաններդ, մեկնելու եք ճակատ ու կյանքի եք կոչելու ձեր վիրտուալ կյանքի Ջաբրայիլյան արշավը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր