ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Կնոջ թիկունքում»․ #NYT-ը բացահայտել է Բիլ Գեյթսի «արկածները»
18:30, 18.05.2021 | mamul.am
9205 | 0

Միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը դեռևս ամուսնության ժամանակ մի քանի անգամ փորձել է սիրահետել այլ կանանց, գրում է New York Times-ը:
Պարբերականը բացահայտել է Գեյթսի նամակագրություններից ստացված տվյալները։ ԶԼՄ-ի տվյալներով՝ միլիարդատերը Microsoft-ի աշխատակցուհու կազմակերպած շնորհանդեսներից մեկի ժամանակ էլեկտրոնային նամակ է ուղարկել նրան՝ հրավիրելով ընթրիքի: Նա խորհուրդ է տվել կնոջը, որ եթե հանկարծ անհարմար զգա դրանից, «ձևացնի, որ նման բան երբեք չի եղել»: NYT-ի տվյալներով՝ Microsoft-ի աշխատակցուհին հետևել է խորհրդին։
Բացի այդ, հաղորդվում է մեկ այլ նման դեպքի մասին․ Նյու Յորքում Գեյթսը հետաքրքրություն է դրսևորել բարեգործական հիմնադրամի աշխատակցու հանդեպ: Միլիարդատերը նրան առաջարկել է ընթրել․ կինը ծիծաղել է՝ պատասխանից խուսափելու համար։
Microsoft-ի 6 ներկա և նախկին աշխատակցուհիներ հայտնել են, որ Գեյթսը նման վարքագիծ է դրսևորել, և որ այդ միջադեպերն անհարմար աշխատանքային մթնոլորտ են ստեղծել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր