ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Մասքի հայտարարությունից հետո բիթքոյնի արժեքն ընկել է
20:55, 18.05.2021 | mamul.am
6990 | 0

Բիթքոյնի արժեքը 3 ամսվա ընթացքում առաջին անգամ 45000 դոլարից իջել է, երբ էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասքը չի բացառել, որ ընկերությունը կարող է վաճառել կամ արդեն վաճառել է իր բիթքոյն-ակտիվները: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Բիթքոյնի գնի կտրուկ անկումն սկսվել է այն բանից հետո, երբ միլիարդատերը համաձայնել է Twitter-ի օգտատերերից մեկի հետ, որն ասել է, որ հաջորդ եռամսյակում բիթքոյն ունեցողները կզայրանան, երբ իմանան, որ Tesla-ն ազատվել է իր բիթքոյն-ակտիվներից (դրանց արժեքը նախկինում գնահատվել է 1,5 միլիարդ դոլար): «Իսկապես»,-պատասխանել է Մասքը:
Ինչպես նշում է գործակալությունը, մայիսի 16-ին Մասքը մի քանի ժամ բանավիճել է Twitter-ի մի քանի օգտատիրոջ հետ, որոնք քննադատել են կրիպտոարժույթի նկատմամբ իր դիրքորոշման փոփոխությունը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է գործարարն, իր դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է եղել բնապահպանական խնդիրներով, որոնք կապված են բիթքոյն գործարքներ կատարելու համար էլեկտրաէներգիայի սպառման հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր