ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Բժիշկը նշել է երեխաների համար մահացու վտանգ պարունակող ամառային մրգերը
21:00, 23.05.2021 | mamul.am
22716 | 3

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է այն ամառային մրգերը, որոնք մահացու վտանգավոր են երեխաների համար: Ըստ բժշկի, դրանք ծիրանն ու դեղձն են, ավելի ճիշտ՝ դրանց կորիզը։ Այս մասին նա ասել է Россия 1 հեռուստաալիքի եթերում։
Մյասնիկովը պարզաբանել է, որ կորիզները թունավոր նյութ են պարունակում՝ սինիլաթթու։
«Մանկության տարիներին քարով այդ կորիզները կոտրում և ուտում էինք։ Սինիլաթթուն կարող է թունավորում առաջացնել՝ մինչև անգամ մահացու. ամեն տարի այդ միջուկները ուտող երեխաները մահանում են՝ հենց սինիլային թթվից թունավորվելուց»,- ասել է բժիշկը։
Բացի այդ, կենսաբան Եկատերինա Բարանովան հիշեցրել է, որ շատ երեխաներ դեղձից ալերգիա ունեն: Օրգանիզմի նման արձագանքից խուսափելու համար, փորձագետը խորհուրդ է տվել եփել մրգերն ու մաքրել կեղևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր