ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
#Amazon-ը բանակցում է #MetroGoldwynMayer-ի գնման շուրջ
22:30, 18.05.2021 | mamul.am
6688 | 0

Amazon ընկերությունը Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը ձեռք բերելու բանակցություններ է վարում, հայտնում է Variety ամսագիրը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, արդեն մի քանի շաբաթ է, ինչ բանակցությունները շարունակվում են։ Գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 9 միլիարդ դոլար։
Նշվում է, որ գործարքը կազմակերպել են Amazon Studios-ի և Prime Video-ի փոխնախագահ Մայք Հոփքինսն ու MGM վարչության նախագահ Քևին Ուլրիխը:
Երկու ընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը։
2020 թվականի դեկտեմբերին MGM Holdings կինոընկերությունը հայտարարել էր, որ վաճառքի է հանում Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան: Այն ժամանակ փորձագետները կինոստուդիայի արժեքը գնահատում էին 5,5 միլիարդ դոլար։ Կինոստուդիայի վաճառքը վաղուց էր նախատեսվում, սակայն ընկերությունը չէր կարողանում գնի շուրջ համաձայնության գալ գնորդների հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր