ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ես ուղղակի այստեղով անցնում էի, ու դուք մոտեցաք ինձ»․ Արթուր Աբրահամը՝ լրագրողին
19:01, 21.05.2021 | mamul.am
5995 | 0

«Ես քաղաքականությունից չեմ ուզում խոսել»,- ևս մեկ անգամ լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը։ «Եթե քաղաքականությունից չեմ հասկանում, ո՞նց կարող եմ խոսել, ես սպորտսմեն մարդ եմ»,- հավելեց նա։
Հարցին, թե այդ դեպքում արդյոք չի մասնակցում այսօրվա ակցիային, բռնցքամարտիկն ասաց․ «Ո՛չ, ես այստեղով անցնում էի ուղղակի, գնում էի մեքենաս նստեի, ու դուք մոտեցաք ինձ»։
Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ է մտածում այն մասին, որ հակառակորդը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, մարզիկն ասաց․ «Ես ուզում եմ, որ ինչը մերն ա՝ մեզ մնա, մենք ուրիշինը չենք ուզում»։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, որ առանց հանրային քննարկման փաստաթուղթ չստորագրի։ Ակցիայի ժամանակ Կառավարության շենքի մոտով անցնում էր հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը լրագրողների հետ զրույցում պատասխանեց մի շարք հարցերի։ Բռնցքամարտիկը նախապես ասաց, որ քաղաքականության վերաբերյալ հարցեր իրեն չտան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին