ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ, ապա այսօր բարձունքը կլիներ մեր վերահսկողության տակ. «Ռազմինֆո»
12:05, 22.05.2021 | mamul.am
7019 | 0

«Ռազմինֆո»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերը տարածել էր Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ:
Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:
Կոորդինատները՝
40.18924486527808, 45.96873917393403
Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:
Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր