ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հոնկոնգում Բասքիայի նկարը վաճառվել է 30 միլիոն դոլարով
00:20, 26.05.2021 | mamul.am
8003 | 0

Ամերիկացի նեոէքսպրեսիոնիստ և գրաֆիտիի հեղինակ Ժան-Միշել Բասքիայի նկարը Հոնկոնգում վաճառվել է 30 միլիոն դոլարով: Այս մասին հայտնել են Christie's-ում կայացած աճուրդի կազմակերպիչները:
«Լոտը վաճառվել է 234 290 000 հոնկոնգյան դոլարով (30,1 միլիոն դոլար) և դարձել ամենաթանկն աճուրդում»,- նշել են կազմակերպիչները: Նրանք պարզաբանել են, որ այդ ստեղծագործությունը գնահատվել էր 18-22 միլիոն դոլար: Գնորդի անունը չի հրապարակվում:
Խոսքը 1982 թվականի նկարի մասին է։ Նկարն անվերնագիր է։ Այն ստեղծվել է 182.9x121.9 սմ չափերի կտավի վրա` ակրիլային, յուղային և աէրոզոլային ներկերով ու կոլաժի տարրով:
Այս աշխատանքը վերջին անգամ Լոնդոնում աճուրդի էր հանվել 2017 թվականին` 14.5 միլիոն դոլարով: 1987 թվականին (հեղինակի կենդանության օրոք) այն վաճառվել էր 23.1 հազար դոլարով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր