ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
47-օրական երեխան վարակվել է #COVID_19-ով
01:05, 05.06.2021 | mamul.am
5357 | 0

Հունաստանում 47-օրական երեխան բուժվում է COVID-19-ի դեմ, հայտնում է Greek City Times-ը։
Երեխան, որի մոտ անցած շաբաթ COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել, տեղափոխվել է Կորֆուի հիվանդանոց, սակայն բժիշկներն անհրաժեշտ են համարել նրան տեղափոխել Յանինայի համալսարանական հիվանդանոց:
Ինչպես հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչ Ջորջ Ֆլուդասը, երեխայի առողջական վիճակը լավ է, և նա բուժում է ստանում մանկական կլինիկայի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:
Սպասվում է, որ լաբորատոր անալիզների արդյունքները թույլ կտան գնահատել նրա ընդհանուր առողջական վիճակը։
Երեխայի մոր մոտ ևս COVID-19 է հայտնաբերվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր