ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Anonymous-ը պատերազմ է հայտարարել Իլոն Մասքին
21:15, 06.06.2021 | mamul.am
7941 | 0

Anonymous ցանցահենային խումբը SpaceX և Tesla ընկերությունների ղեկավարներին մեղադրել է թուիթերյան իր գրառումով կրիպտոարժույթի վրա չափից դուրս ազդեցություն ունենալու համար, ինչը համարում են արհամարհանք հասարակ մարդկանց ներդրումների հանդեպ: Միլիարդատիրոջն ուղղված ուղերձը հրապարակվել է ցանցահենային խմբի պաշտոնական յութուբ-ալիքում:

«Մինչ աշխատասեր մարդկանց հույսերը փլուզվում են ձեր հրապարակային հիստերիաների պատճառով, դուք շարունակում եք ծաղրել նրանց հիմար մեմերով՝ գտնվելով ձեր առանձնատներից մեկում: Դուք կարող եք ձեզ համարել ամենախելացի մարդը, բայց հիմա դուք կրակեցիք ինքներդ ձեզ վրա: Մենք Anonymous-ն ենք: Մենք լեգեոն ենք: Մենք գալիս ենք»,- ասվում է տեսանյութում:

Ցանցահենները նաև Մասքին մեղադրում են կեղծավորության մեջ՝ կասկածի տակ դնելով համաշխարային էկոլոգիան բարելավելու նրա ցանկությունը: Ըստ նրանց, բիզնեսմենը «փորձում է խաղալ երկու կողմերում», քանի որ կրիպտոարժույթի մայնինգը չի կարող բարելավել ածխածնային արտանետումների հետ կապված իրավիճակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասքի հայտարարություններից հետո բիթքոյնի արժեքն ընկել է:

Anonymous-ը պատերազմ է հայտարարել Իլոն Մասքին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր