ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.95, EUR 554.50, RUB 6.80, GBP 655.95
+13 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Չինաստանում թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստել 3-17 տարեկաններին
01:00, 08.06.2021
3435 | 0

Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել սեփական Sinovac (CoronaVac) դեղամիջոցով երեխաների և դեռահասների պատվաստմանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Այժմ Sinovac Biotech ընկերության դեղամիջոցով COVID-19-ի դեմ պատվաստելու են 3-17 տարեկաններին: Այս մասին պետական հեռուստատեսության եթերում հայտնել է ընկերության ղեկավար Յին Վայդունը։
Այս պահին Չինաստանում 18 տարեկանից բարձր անձանց զանգվածային պատվաստում է իրականացվում։
Յին Վայդունի խոսքով՝ I և II փուլերի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութն իմունային պատասխան է առաջացնում 3-17 տարեկան երեխաների մոտ: Ընդ որում, կողմնակի ազդեցությունների մեծ մասը բավականին մեղմ է եղել։
Նա նշել է նաև, որ անչափահասներն ավելի ցածր առաջնահերթություն ունեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար՝ տարեցների համեմատ, որոնց մոտ սովորաբար ավելի լուրջ ախտանիշներ են ի հայտ գալիս COVID-19-ով վարակվելուց հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր