ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Փաշինյանի կուսակցությունը կարող է 20-30% հավաքել»․ ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը
11:20, 08.06.2021 | mamul.am
8097 | 0

Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրարշավը։ Արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Փորձագետներն ասում են, որ առաջին տեղի համար, ըստ էության, պայքարում է 2 ուժ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։ Այս մասին գրում է Газета-ն։
Պայքարը թեժ է լինելու։ МК-ի հետ զրույցում Հարավային Կովկասի հարցերով մասնագետ Անդրեյ Արեշևը մեկնաբանել է Հայաստանում նախընտրական իրավիճակը:
«Դե ֆակտո՝ նախընտրական քարոզարշավը Հայաստանում վաղուց է ընթանում, ընդ որում՝ շատ լարված մթնոլորտում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նկատվել է Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի անկման միտում և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի նկատմամբ համակրանքի աճ: Ես մտավախություն ունեմ, որ հունիսի 20-ին ոչինչ չի ավարտվի, և Հայաստանին բավական լուրջ հետընտրական գործընթացներ են սպասվում։
Փաշինյանի կուսակցությունը կարող է 20-30% հավաքել, և դժվար թե նա ինչ-որ կոալիցիա կազմելու շանսեր ունենա։ Ցանկացած երկրում պարտվողներն ու կապիտուլյանտները կայուն կոալիցիա ստեղծելու շանս չունեն։ Այնպես որ, նրանք շարունակելու են աշխատել հասարակության պառակտման համար, իսկ դա շատ վտանգավոր է այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որը թուլացել է պատերազմում պարտության և համավարակի պատճառով»,- հայտարարել է քաղաքագետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր