ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մենք գիտենք քաղցրի հանդեպ Փաշինյանի հակումների մասին, իսկ Ալենչիկը երբեք էլ չի մաքրվի՝ ինչքան էլ լողանա»․ Յուրի Խաչատուրով
12:50, 08.06.2021 | mamul.am
6503 | 0

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը՝ Գորիսում քաղաքացիների առջև ելույթ ունենալով, հայտարարել է․ «Վարչապետի պաշտոնակատարը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին, մենք գիտենք քաղցրի հանդեպ նրա հակումների մասին՝ ելակներ, կոնֆետներ. նրա գլխում բացի դրանից ոչինչ չկա։ Նրա 2-րդ սիրելին՝ Ալենչիկը։ Ուզում եմ ասել նրան՝ երբեք էլ չի մաքրվի ինչքան էլ լողանա...
Մի քանի կոպիտ սխալները հանգեցրին պարտության․ամենագլխավոր սխալը՝ Պաշտպանության բանակը չի բերվել լիակատար մարտական պատրաստության:
Եթե այն բերվեր լիակատար մարտական պատրաստության, գրավեր բոլոր դիրքերն ու սահմանները, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ։
Սխալ է եղել նաև Լելե-Թեփե բարձունքի ուղղությամբ վատ պատրաստված հակագրոհը։
Մարտական գործողությունների առաջին իսկ օրերին առաջին բանակային կորպուսը պետք է պահվեր պահեստազորում։ Այս կոպիտ սխալները հանգեցրին պարտության»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր