ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Որոշ համայնքների, հիմնարկների ղեկավարներ ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների». Նիկոլ Փաշինյան
14:05, 08.06.2021 | mamul.am
5836 | 0

«Էսօր ինձ տարբեր նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, որ մարդիկ էդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով»,- Թալինում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ որոշ հիմնարկների, համայնքների ղեկավարներ իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների: «Իրավապահներին ասում եմ, որ օրենքում դրույթ ենք մտցրել, որ մարդկանց հարկադրելը կամ հետ պահելը քրեորեն պատժելի է: Բայց էս դեպքում կան իրավական ընթացակարգեր և այլն: Ընտրություններից հետո լինելու են վենդետաներ էն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: Էն հիմնարկների՝ մասնավոր կլինի, հանրային կլինի, ղեկավարները, որոնք իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի են ենթարկել, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների: Խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ: Էդ համայնքի ղեկավարները, կարճ ասած, ռադ են լինելու»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր